Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական

ՔՊ-ականների պատկերացրած ժողովրդավարությունը շատ նման է ֆшշիզմին

Blog Image

52 դեմ ձայներով ՔՊ-ն մերժեց քաղբանտարկյալների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության նախագիծը, ինչը սպասելի էր։ Ավելին՝ տարօրինակ կլիներ, եթե ՔՊ-ն կողմ քվեարկեր նախագծին ու այդպիսով փաստեր, որ իրենք մարդկանց ձերբակալում ու կալանավորում են բացառապես ընդդիմադիր հայացքներ ունենալու ու ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար։

Բայց այս ամենի ֆոնին շատ զվարճալի հնչեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հայտարարությունը, որով ընդդիմությանը կոչ արեց հավասարության նշան չդնել Հայաստանի ու ավտորիտար ռեժիմ ունեցող երկրների միջև։

Իրականում ամենևին հավասարության նշան չկա, քանի որ նույնիսկ ավտորիտար երկրներում ռեժիմը վախենում է Աստծուց ու ակնածում հոգևորականներից, այնինչ Հայաստանում ոչ միայն բացարձակ հարձակում է Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ, այլ ծաղր՝ Հիսուս Քրիտստոսի հասցեին։ Երբ Նիկոլ Փաշինյանի հայտարարում է, որ ինքը մի քանի անգամ մեռել ու հարություն է առել, իրեն համեմատելով Քրիստոսի հետ, ապա դա ծաղր անվանելն ամենամեղմ բնութագիրն է։

Նույնիսկ ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներում պետության ղեկավարը չի մոգոնում ինչ-որ գաղափարախոսություն ու փորձում դրան տալ իրավական տեսք, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ցանկանում «իրական Հայաստան» գաղափարախոսությունն ամրագրել Սահմանադրությունում։ Այդուհետ յուրաքանչյուր քաղաքացի, ով կհակառակվի Նիկոլ Փաշինյանի մտքերին, ինքնաբերաբար կհռչակվի որպես սահմանադրախախտ։

Որքան էլ երկրներն ունենան ավտորիտար ռեժիմ, այնուամենայնիվ, նրանց ղեկավարները գոնե արտաքնապես պահպանում են ժողովրդավարության շղարշ, սակայն երբ այդ նույն անձը դատավորներին անվանում է «վնգստացող շներ», քաղաքական հակառակորդներին սպառնում «փռել ասֆալտին» ու «ծեփել պատերին», ապա դա արդեն դուրս է գալիս «սովորական» ավտորիտարիզմից ու վերածվում ֆաշիզմի։

Կարեն Կարապետյան

Send