Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Ուկրաինայի շուրջ բանակցությունները վերջնական փուլում են», «Թրամփն առաջարկում է ստեղծել «անմաքս գոտի»»․ ԱՄՆ բանագնացները նորություններ են հայտնել

Blog Image

Ուկրաինայի շուրջ բանակցությունները վերջնական փուլում են, ասել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆֆը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում։

Նա նշել է կարգավորումը հանգեցրել է մեկ հարցի լուծման՝ չբացահայտելով այն։

Վիտկոֆֆը հաստատել է, որ հունվարի 22-ի երեկոյան կմեկնի Մոսկվա։

Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկում է Ուկրաինայում ստեղծել «անմաքս գոտի»։

«Երեկ երեկոյան, ընթրիքի ժամանակ, մենք քննարկեցինք Ուկրաինայի տնտեսության և ֆինանսական համակարգի վերելքի հետագիծը։ Կապիտալի շուկաներ, աշխատատեղեր։ Նախագահը խոսեց Ուկրաինայի համար անմաքս գոտի ստեղծելու մասին, որը, իմ կարծիքով, արմատապես կփոխի իրավիճակը։ Դուք կտեսնեք, թե ինչպես է արդյունաբերությունը սկսում զանգվածաբար տեղափոխվել այս տարածաշրջան։ Պատկերացրեք, որ մրցակցային առավելություն եք ստանում՝ չվճարելով ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքեր»,- ասել է Թրամփի հատուկ բանագնացը։

ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը Դավոսում հայտարարել է, որ պատերազմը կարող է ավարտվել այս ամռանը՝ օգոստոսի 24-ին, երբ Ուկրաինան նշում է Անկախության օրը։ «Ես անկեղծորեն հավատում եմ, որ եթե Ուկրաինան գոյատևի այս ձմռանը՝ հունվարին և փետրվարին, և դուրս գա մարտ և ապրիլ ամիսներին, առավելությունը կլինի ձեր կողմից, Ուկրաինայի կողմից», - ասել է նա Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում քննարկման ժամանակ։

Send