Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Խաղաղության խորհրդին» 1 միլիարդ դոլարի ներդրումը կպահանջի ԱՄՆ-ում ակտիվների ապասառեցում․ հայտարարություններ Կրեմլից

Blog Image

ԱՄՆ-ի բանագնացներ Սթիվ Վիտկոֆֆն ու Ջարեդ Քուշները Մոսկվա կժամանեն այսօր՝ ժամը 20:00-21:00-ից հետո (Երևանի ժամանակով), հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

-  ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը կմասնակցի բանակցություններին, ինչից հետո լրագրողների համար կանցկացնի ճեպազրույց;

- Մոսկվան բարձր է գնահատում Թրամփի և նրա թիմի ջանքերը՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար;

- Կրեմլը չի ​​մեկնաբանում Ուկրաինայի վերաբերյալ «բանակցային փուլը» Վիտկոֆֆի՝ Մոսկվա ժամանումից առաջ;

- «Խաղաղության խորհրդին» 1 միլիարդ դոլարի ներդրումը կպահանջի ԱՄՆ-ում ակտիվների ապասառեցում, միջոցները պետք է օգտագործվեն Պաղեստինի վերականգնման համար;

- Ռուսաստանի արտասահմանյան ակտիվներն անօրինական կերպով սառեցվել են։ Մոսկվան չի ընդունում դա և կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները՝ դրանք ապասառեցնելու համար։ 1 միլիարդ դոլար ուղարկելու պատրաստակամությունը չի նշանակում, որ Մոսկվան կորցրել է սառեցված ակտիվները վերադարձնելու հույսը։

Send