Սիրիայի անցումային կառավարությունը կարող է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ Ղամիշլիի ռազմական օդանավակայանի կարգավիճակի վերաբերյալ, որին Մոսկվան մուտք ունի 2019 թվականից,«Կոմերսանտին» հայտնել է իրավիճակին ծանոթ սիրիական աղբյուրը։
Աղբյուրի համաձայն, Դամասկոսը ավիաբազայի կարգավիճակի հարցը կբարձրացնի այն բանից հետո, երբ քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) դաշինքը զիջի իր վերջին ամրոցը՝ Հասակե նահանգը, որտեղ տեղակայված է ռազմական օդանավակայանը։
«Կարծում եմ՝ ռուսներին կխնդրեն ամբողջությամբ լքել Ղամիշլին։ Նրանք այժմ այնտեղ գործ չունեն»,- բացատրել է «Կոմերսանտի» աղբյուրը։
Նա նշել է, որ ամերիկյան կողմը, որը ռազմական ներկայություն էր պահպանում Սիրիայի հյուսիս-արևելքում, նույնպես կրճատել է իր առաքելությունը՝ հրաժարվելով քրդերին հետագա աջակցությունից։

Русский