Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Դանիան հրավեր չի ստացել միանալու Թրամփի «Խաղաղության խորհրդին», որի կանոնադրության ստորագրումը տեղի կունենա այսօր

Blog Image

Դանիան հրավեր չի ստացել միանալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության խորհրդին», որը նախատեսված է Գազայի ծրագիրը վերահսկելու համար, հաղորդել է Politico-ն՝ հղում անելով դանիացի դիվանագետի։

«Կոպենհագենը նույնիսկ հրավեր չի ստացել միանալու», - գրել է թերթը։ Պատճառը Գրենլանդիան է։

Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրումը տեղի կունենա այսօր՝ ժամը 13:30-ին, հայտնել է Սպիտակ տունը։

Այսօր Դավոսում, տեղական ժամանակով ժամը 10:30-ին (Երևանի ժամանակով ժամը 13:30-ին), Դոնալդ Թրամփը կմասնակցի Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությանը՝ համաձայն ԱՄՆ նախագահի ժամանակացույցի։

Միջոցառումը կանցկացվի լրագրողների մասնակցությամբ։

 

Send