Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Ի՞նչ է նա դուրս տալիս»․ Պուտինը՝ ՆԱՏՕ-ի ղեկավարի և Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի մասին

Blog Image

Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը մի քանի անգամ խաբվել է ՆԱՏՕ-ի կողմից դեպի արևելք ընդլայնվելուց հրաժարվելու հարցում, ասել է  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր տարեվերջյան ամենամյա ասուլիսի ժամանակ։

«Մեզ խաբել են»,- ընդգծել է Պուտինը։ 

«Մենք ոչ մի արտառոց բան չենք պահանջում։ Մենք չենք ասում, որ որևէ երկիր իրավունք չունի ընտրելու իր պաշտպանությունը։ Բայց դա պետք է լինի այնպիսի մեթոդ, որը ոչ մեկին, այդ թվում՝ մեզ, չի սպառնում»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը գնահատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկո Ռուտտեի խոսքերը Ռուսաստանի մասին։ «Ի՞նչ է նա դուրս տալիս»։  

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ դաշինքի ղեկավարը «խելացի, համակարգված և արդյունավետ անձնավորություն է»։

«Բայց երբեմն ուզում ես նրան հարցնել՝ «Ի՞նչ ես խոսում Ռուսաստանի դեմ պատերազմի մասին։ Կարողանո՞ւմ ես կարդալ»։ Ինչպե՞ս եք ՆԱՏՕ-ն ուղղորդում Ռուսաստանի դեմ պատերազմի, եթե դաշինքի գլխավոր երկիրն [ԱՄՆ] իր նոր դոկտրինում Ռուսաստանին թշնամի չի համարում»,- ընդգծել է Պուտինը։

 

Send