Ռուսաստանի ռազմական դատարանը լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանության փորձի կազմակերպիչ Անդրեյ Պրոնսկուն դատապարտել է ցմահ ազատազրկման։
Դատավորը պարզաբանել է, որ դատապարտվածը առաջին տասը տարին կանցկացնի բանտում, իսկ պատժի մնացած մասը՝ հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Պրոնսկին նաև տուգանվել է մեկ միլիոն ռուբլով։
Դատարանը պարզել է, որ Պրոնսկին Telegram-ի միջոցով հանձնարարություններ է ստացել Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության սպաներից։
2022 թվականի ապրիլի 4-ին նրանցից մեկը դատապարտվածին պարգև է առաջարկել Սոլովյովի դեմ մահափորձ կատարելու համար։ Մեղադրյալի աթոռին են եղել նաև Վլադիմիր Բելյակովը, Տիմոֆեյ Մոկին, Վլադիմիր Ստեպանովը, Անդրեյ Վոլկովը, Մաքսիմ Դրուժինինը և Դենիս Աբրարովը։
Մահափորձի մեկ այլ հանցակից՝ Վասիլի Ստրիժակովը, ճանաչվել է անմեղսունակ և ուղարկվել է հարկադիր բուժման։

Русский