Եկատերինբուրգից ռուսական «Չորրորդ ալիք»-ի լրագրող Կիրիլ Բաժանովը ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ հարցուպատասխանի ժամանակ և պետության ղեկավարին հրավիրել է հարսանիքին։
Լրագրողը միջոցառմանը ներկայացել է տոնական հագուստով ու կրել է «Ուզում եմ ամուսնանալ» գրությամբ ցուցանակ։ «Դուք հագնված եք այնպես, կարծես պատրաստ լինեք ամուսնության իրական արարողությանը», - նշել է Պուտինը՝ դիմելով Բաժանովին։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ լրագրողի ընկերուհին համաձայնել է։

Русский