Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Որտեղ կարող է տեղի ունենալ Ուկրաինայի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը

Blog Image

Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 16-ից 22-ը ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կամ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում, հաղորդել է Politico-ն՝ հղում անելով աղբյուրների։

Եվ հենց այնտեղ, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, կարելի է առաջընթացի հասնել։

Հղում անելով երկու եվրոպացի և մեկ ամերիկացի պաշտոնյայի՝ հրատարակությունը գրել է, որ ԱՄՆ-ն «հստակեցրել է» Կիեւին, որ չի կնքի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագիր, մինչև հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնության չհասնի։ Եվ քանի որ տարածքային հարցում փոխզիջում չկա, «խաղաղության գործընթացը կանգ է առել»։

Send