Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայտարարել է եվրոպական «Ariane 6» հրթիռակրի հաջող արձակման մասին։
Այն ունի չորս շարժիչ։
«Amazon, ձեր ծանրոցը առաքվել է», - գրել է Մակրոնը X-ում՝ նշելով, որ տիեզերանավի վրա տեղակայված են ամերիկյան ընկերության արբանյակային խմբի 32 արբանյակներ։
Մակրոնն այն անվանել է ժամանակակից եվրոպական տիեզերական ծրագրի պատմության մեջ ամենահզոր արձակումը։
Ֆրանսիայի առաջնորդն ընդգծել է, որ սա ֆրանսիական նվաճում և եվրոպական հաջողություն է։
«Ariane 6» ծրագիրը աջակցվում է Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) 13 անդամ երկրների կողմից։

Русский