Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Հյուսիսային հոսք» գազատարների դեմ իրականացված դիվերսիաները որակել է ահաբեկչության ուղղակի ակտերղ այս մասին նա հայտարարել է Գազ արտահանող երկրների ֆորումի (ԳԱԵԵՖ) գագաթնաժողովում։
«Ռուսական գազատարների դեմ, որոնք գազ են մատակարարում Եվրոպա, իրականացվել են ահաբեկչության ուղղակի ակտեր։ Դրանք պայթեցվել են», — նշել է Ռուսաստանի ղեկավարը։
▪️Ռուսաստանը դիտարկում է Արկտիկայում Միացյալ Նահանգների հետ համագործակցության հնարավորությունը։
▪️Գլոբալ մասշտաբով բնական գազի դերն ավելի է մեծանալու։
▪️Ներկայումս գազը կազմում է համաշխարհային էներգետիկ հաշվեկշռի մեկ քառորդը։
▪️Գազի համաշխարհային գները կտրուկ աճել են, թեև հնարավոր է՝ հետագայում նվազեն։
▪️Ռուսաստանն ունի բնական գազի աշխարհում ամենամեծ պաշարները։
▪️Ռուսաստանը հանդիսանում է գազի պատասխանատու մատակարար արտասահմանյան երկրների համար և հուսալի գործընկեր է։
▪️Ռուսաստանին համաշխարհային գազային շուկայից դուրս մղելու ցանկացած փորձ լուրջ հետևանքներ կունենա։
▪️Հրաժարվելով ռուսական էներգակիրների մատակարարումներից՝ Եվրոպան վնաս է հասցնում սեփական արդյունաբերությանն ու սոցիալական ոլորտին։
▪️Անդրադառնալով ռուսական էներգակիրներից Եվրոպայի հրաժարվելու հետևանքներին՝ Պուտինը մեջբերել է «ուրիշի համար փոս մի փորիր» ասացվածքը։
▪️Նախագահն առաջարկել է գազ արտահանող երկրներին աշխատել վառելիքի մատակարարման երթուղիների օպտիմալացման ուղղությամբ։
▪️Ռուսաստանն առաջարկում է ընդլայնել խորհրդակցությունները գազ արտահանող երկրների միջև՝ ռիսկերը գնահատելու և մատակարարման ռազմավարությունները համակարգելու նպատակով։
▪️Ռուսաստանը հետևողականորեն ամրապնդում է իր տեխնոլոգիական ինքնիշխանությունը, այդ թվում՝ գազային ոլորտում։
▪️Ռուսաստանը բաց է մնում համագործակցության և գազային արդյունաբերության ոլորտում տեխնոլոգիական մշակումների փոխանակման համար։
▪️Ռուսաստանը զգալի քայլ է կատարել հեղուկ բնական գազի (ՀԲԳ) տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։
▪️Գազ արտահանող երկրների ֆորումի (ԳԱԵՖ) անդամներն ու դիտորդները տիրապետում են այնպիսի ռեսուրսների, որոնք թույլ են տալիս լուծել գազային արդյունաբերության ամենաբարդ խնդիրները։

Русский