Ռազմական հակամարտությունը դադարեցնելու և «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» ներկայիս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ապահովել իրանական ղեկավարության պայմանների կատարումը․ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։
«Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը... շեշտեց իրան ժողովրդի և «Դիմադրության առանցքի» իրավունքներն ու շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը՝ երկրի ղեկավարության առաջադրած պայմանների կատարման միջոցով, որպեսզի վերջ դրվի պատերազմին և հաղթահարվի «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակը», - նշված է Գերագույն առաջնորդի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ նրա հանդիպումից հետո։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այլ թեմաներ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի կառավարման միջոցով ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումը, ինչպես նաև հարևան երկրների հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։ Իր հերթին, Ռեզային Գերագույն առաջնորդին զեկույց է ներկայացրել երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Русский