Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին․ մանրամասներ

Blog Image

Այս՝ մայիսի 7-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Գարեգին Բ-ի եղբոր՝ 68-ամյա  Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը, որի ժամանակ որոշում կայացվեց նրանց տնային կալանքից ազատ արձակելու մասին. նրանց նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն խափանման միջոցը։

Հիշեցնենք, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել, որում հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբր  խոչընդոտել է իրենց նախընտրական քարոզչությանը:

«Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ։ Իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք»,- գրել էր փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ, որով հաստատվում է ակնհայտ սուտ մատնությունը:

Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Վերջիններս ձերբակալվել էին։

Էմմա Մարտիրոսյան

Send