Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչպե՞ս է նշվելու «Քաղաքացու օրը», ո՞ր բնակավայրերն են ընդգրկված

Blog Image

Ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրվա շրջանակում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ Այդ մասին տեղեկացրել էին ԿԳՄՍ նախարարությունից:

MediaHub-ը գրավոր հարցումով դիմել էր ՀՀ կառավարությանը՝ հասկանալու համար՝ որքան գումար է նախատեսվում ծախսել միջոցառումն անցկացնելու համար։ Բացի այդ հետաքրքրվել էինք, թե արդյոք միայն պետական բյուջեից է գումար հատկացվելու, և խնդրել էինք միջոցառման բյուջեն համեմատել նախորդ տարվա հետ և ասել՝ արդյոք աճել է սահմանված գումարի չափը, թե՝ ոչ։

Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարությունից հայտնել են՝ «Քաղաքացու օր» միջոցառումն իրենց կողմից չի կազմակերպվում, ուստի պետական բյուջեից որևէ ծախս նախատեսված չէ։

«Միաժամանակ նշենք, որ Կառավարության կողմից Քաղաքացու օրվա առիթով միջոցառումներ կկազմակերպվեն 101 բնակավայրերում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։ Միջոցառումները կիրականացվեն 3 բաղադրիչներով՝ կրթություն, երիտասարդություն և մշակույթ»,- գրված է փաստաթղթում:

Բոլոր հանրակրթական հաստատություններում սովորողները կիրականացնեն ուսումնական նախագծեր «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։

14-30 տարեկան երիտասարդների հետ կիրականացվեն հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսություններ՝ զուգակցվող հարցուպատասխանով։

Երևան, Ապարան, Մարալիկ և Վարդենիս քաղաքներում նախատեսվում են համերգային միջոցառումներ։

Էմմա Մարտիրոսյան

Send