Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Դատախազը միջնորդել է, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվի ևս 3 ամսով

Blog Image

Դատախազը միջնորդել է, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվի ևս 3 ամսով։ Այդ մասին MediaHub-ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։

Այս պահին դատական նիստն ընդմիջվել է։

Հիշեցնենք, որ առավոտից Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում գործարար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, որի ժամանակ ԶԼՄ-ներին արգելվեց լուսանկարահանել ու տեսանկարահանել նիստը, քանի որ Սամվել Կարապետյանի պաշտպանները առարկեցին, սակայն թույլատրվեց ձայնագրել նիստը։

Նշենք նաև, որ Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելը և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելը կազմակերպելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:

Էմմա Մարտիրոսյան

Send