Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ՀՀ նախագահի աշխատակազմը հերքում է Վահագն Խաչատուրյանի հրաժարականի և առողջական խնդիրների մասին լուրերը

Blog Image

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա նախաինֆարկտային վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

MediaHub-ի հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը հերքեց այդ լուրերը՝ նշելով, որ դրանք չափազանցված են․ «Նախագահը պարզապես պլանային բուժզննում է անցել»։

Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե նախագահը կարող է առողջական պատճառներով հրաժարական ներկայացնել, Աղասի Մարգարյանն ընդգծեց. «Նախագահը բնականոն հունով շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Այժմ արձակուրդային շրջան է, ինչով էլ պայմանավորված է հանդիպումների համեմատաբար քիչ քանակը»։

Ալիտա Եղիազարյան

Send