Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի ավտոմեքենաները։ Ավտոմեքենայում եղել է մոտ 18 ուղևոր, հիմնականում երեխաներ, ովքեր, «Տելակ» ամառային ճամբարից ուղևորվում էին Կարին գյուղ՝ էքսկուրսիայի։
MediaHub-ին ՆԳՆ-ից հայտնեցին. «Վթարի հետևանքով զոհեր չկան։
Մարմնական թեթև վնասվածքներով, քերծվածքներով մի քանի քաղաքացու տեղափոխել են բժշկական կենտրոն»։
«Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել: Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման: Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ»,- հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Մարիաննա Արամյան

Русский