Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Վճռականորեն աջակցում ենք հրադադարի ընդլայնմանը նաև Լիբանանի վրա․ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար

Blog Image

Միացյալ Թագավորությունն անհրաժեշտ է դիտարկում Մերձավոր Արևելքում հրադադարը տարածել նաև Լիբանանի վրա։

«Ես խորապես մտահոգված եմ երեկ Իսրայելի կողմից Լիբանանում տեղի ունեցած հարձակումների սրմամբ։ Մենք տեսնում ենք մարդասիրական հետևանքներ, մարդկանց զանգվածային տեղահանություն Լիբանանում։ Հետևաբար, մենք վճռականորեն աջակցում ենք հրադադարի ընդլայնմանը նաև Լիբանանի վրա», - ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը «Sky News»-ի եթերում։

Նա հորդորել է պահպանել Իրանի հետ գործող հրադադարն ու բացել Հորմուզի նեղուցը։

 

Send