Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«Սա անընդունելի է»․ Փարիզը դեմ է Հորմուզի նեղուցով անցման համար վճարովի նավարկությանը

Blog Image

Փարիզը դեմ է Հորմուզի նեղուցով անցման համար վճարովի նավարկությանը, ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

«Սա անընդունելի է, քանի որ միջազգային ջրերում նավարկության ազատությունը ողջ մարդկության ընդհանուր ժառանգությունն է, որը չպետք է խախտվի որևէ սահմանափակմամբ կամ անցման իրավունքով: Ոչ ոք չի ընդունի սա, պարզապես այն պատճառով, որ դա անօրինական է», - ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը «France Inter» ռադիոկայանի եթերում։

 

Send