Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզում Ռազումնոյեից Տոմարովկա ուղևորվող գնացքը դուրս է եկել գծերից, որի հետևանքով վիրավորվել է մի կին, գրել են ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Վթարի պատճառը մոտ երկու մետր երկարությամբ ռելսի բացակայությունն է, որը կարող էր պայթյունի պատճառ լինել։ Մեքենավարը ստիպված է եղել արտակարգ արգելակել։ Դրա հետևանքով գնացքի վագոնի կեսը դուրս է եկել գծերից։

Русский