Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իտալիան երկու ականազերծող նավ է տեղակայում Հորմուզի նեղուցի մոտ

Blog Image

Երկու իտալական ականազերծող նավ նախ ուղևորվում են դեպի արևելյան Միջերկրական ծով, ապա՝ Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցին ավելի մոտ լինելու համար։ Այս մասին հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետտոն խորհրդարանի երկու պալատների արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։

«Եթե խաղաղության համաձայնագիր կնքվի, դաշնակից երկրների բոլոր ստորաբաժանումները գրեթե մեկ ամսվա նավարկության կարիք կունենան Պարսից ծոց հասնելու համար։ Որպես նախազգուշական միջոց՝ մենք կկազմակերպենք երկու ականազերծող նավերի տեղակայումը նեղուցին մոտ՝ նախ արևելյան Միջերկրական ծովում, ապա Կարմիր ծովում», - ասել է նախարարը։

Կրոսետտոն պարզաբանել է, որ այս գործողությունները մաս են կազմում այնպիսի շարունակական առաքելությունների, ինչպիսիք են «Mediterraneo Sicuro»-ն և Aspides-ը։

Իր հերթին, Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտնել է, որ սա նոր ռազմական առաքելություն չէ Պարսից ծոցում։ «Մենք հանձնառու ենք խաղաղությանն ու միջազգային կոալիցիային մասնակցելուն [Հորմուզի նեղուցում նավագնացությունն ապահովելու համար], բայց դա հնարավոր կլինի միայն տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցումից հետո», - ասել է նախարարը։

Send