Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանն ԱՄՆ-ին ներկայացրել է հինգ պայման

Blog Image

Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է հինգ պայման՝ հակամարտության կարգավորման հնարավոր համաձայնագրի համար,  հաղորդել է «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Թեհրանը պնդում է կատարել անվտանգության, պատժամիջոցների և միջուկային ծրագրի հետ կապված մի շարք պահանջներ։

Ըստ գործակալության՝ առաջին պայմանը Իրանի տարածքում ամերիկյան և իսրայելական հարվածների լիակատար դադարեցումն է, ինչպես նաև բանակցությունների ընթացքում ցանկացած նոր հարձակման դադարեցումը։

Թեհրանը նաև պահանջում է, որ Միացյալ Նահանգները զերծ մնա նոր պատժամիջոցներ սահմանելուց և սկսի գործող սահմանափակումների փուլային վերացում, հիմնականում բանկային ու նավթային ոլորտներում։

Այլ պահանջների թվում են արտասահմանում գտնվող իրանական ակտիվների ապասառեցումը և միջազգային ֆինանսական համակարգ մուտք գործելու վերականգնումը։

Իրանը նաև պնդում է միջազգային համաձայնագրերի շրջանակներում խաղաղ միջուկային ծրագրի, այդ թվում՝ ուրանի հարստացման իրավունքի պաշտոնական ճանաչման վրա։

Հինգերորդ պայմանը իրավական երաշխիքներն են, որ Միացյալ Նահանգները միակողմանիորեն չի դուրս գա նոր համաձայնագրից, ինչպես տեղի ունեցավ Վաշինգտոնի կողմից 2018 թվականին միջուկային համաձայնագրից հրաժարվելու որոշումից հետո։

Send