Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակի հրամանատարությունը հայտնել է Օմանի ծոցում և Հորմուզի նեղուցում իրանական հինգ նավթատար նավերի ոչնչացման մասին:
ԱՄՆ-ն հայտնել է, որ հարվածներ է հասցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողություններին ի պատասխան։ ԻՀՊԿ-ն վերջին օրերին 2 անգամ «փորձել էր բալիստիկ հրթիռներով հարվածել ամերիկյան ռազմանավի»։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարձակվել է երկու ամերիկյան կառավարվող հրթիռներով «DDG-119» և «DDG-53» ականակիրների վրա։ Ըստ ռազմական կառույցի՝ դրանք հագեցած են թևավոր հրթիռներով և Aegis համակարգով։ Հարձակում է եղել նաև Հորդանանում ամերիկյան ավիաբազաների վրա։

Русский