Գերմանիայում պոպուլիստները ուժ են հավաքում սարսափելի միգրացիոն օրենքների պատճառով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Գերմանիայի պոպուլիստական կուսակցության համար հաղթական գիշեր էր։ Այնտեղի մարդիկ վերջապես հոգնել են բացարձակապես սարսափելի ներգաղթի կանոններից և կարգավորումներից, որոնք այդքան լուրջ վնաս են հասցրել Գերմանիային», - գրել է Թրամփը իր «Truth Social» հարթակում։
Ըստ նրա՝ տարածաշրջանային ընտրություններում հաղթած կուսակցությունը «վերելքի մեջ է»։
«Նրանք այլևս չեն մտադիր հանդուրժել դա», - ընդգծել է Թրամփը։

Русский