Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել․ մանրամասներ

Blog Image

- Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ուկրաինայի և Մոլդովայի միջև սահմանային անցակետին: Ուկրաինայի պետական ​​սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ գիշերը Օդեսայի մարզի «Ստարոկազաչե» միջազգային սահմանային անցակետը ենթարկվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Կան զոհեր և վիրավորներ, հրդեհներ են բռնկվել։ Սահմանային անցակետում գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։

- Գիշերը Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Ուկրաինայի զինված ուժերին պատկանող 596 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարությունը։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի ամենամեծ նավահանգստի մազութի տերմինալին։ Սեպտեմբերի 9-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Նովոռոսիյսկի վրա, որը Ռուսաստանի ամենամեծ ծովային նավահանգստի կենտրոնն է։ Անօդաչու թռչող սարքերի բեկորներ են ընկել եարդյունաբերական օբյեկտների տարածքում և բնակելի շենքի մոտակայքում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։ Վոլգոգրադսկայա փողոցում բազմահարկ բնակելի շենք է հրդեհվել։

Send