Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Թրամփը Տոկաևին հրավիրել է Գազայի խաղաղության խորհուրդ

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին հրավիրել է միանալ Գազայի խաղաղության խորհրդին, Tengrinews-ին հայտնել է Ղազախստանի առաջնորդի մամուլի խոսնակ Ռուսլան Ժելդիբայը։

«Այո, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը առաջին համաշխարհային առաջնորդներից մեկն էր, որը պաշտոնական հրավեր ստացավ միանալու Խաղաղության խորհրդին, իսկ Ղազախստանը՝ դառնալու հիմնադիր անդամ։ Ի պատասխան՝ պետության ղեկավարը նամակ է ուղարկել Միացյալ Նահանգների նախագահին՝ հայտնելով անկեղծ երախտագիտություն և հաստատելով իր համաձայնությունը միանալու այս նոր կազմակերպությանը»,- ասել է խոսնակը։

Ինչպես նշել է Ժելդիբայը, Տոկաեւը վերահաստատել է Ղազախստանի հանձնառությունը՝ «նշանակալի ներդրում ունենալ Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության հասնելու, միջպետական ​​վստահության ամրապնդման ու համաշխարհային կայունության մեջ»։

Թրամփը հայտարարել է Գազայի խաղաղության խորհրդի ստեղծման մասին 2026 թվականի հունվարի 16-ին։ Այս կազմակերպության ստեղծումն ԱՄՆ նախագահի՝ Գազայի խաղաղության ծրագրի մի մասն է։ Այն ներառում է նաև միջազգային ուժերի տեղակայման կետ։

Send