Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Գերմանիան կարող է զգալիորեն բարձրացնել ԱՄՆ ռազմաբազաների վարձավճարը

Blog Image

Գերմանիան կարող է զգալիորեն բարձրացնել ԱՄՆ ռազմաբազաների վարձավճարը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԵՄ երկրների դեմ խոստացած մաքսատուրքերի պատճառով, գրել է «The Times»-ը։

Խոսքը վերաբերում է Ռամշտայնի և Շտուտտգարտի բազաներին։

Հրատարակության տվյալներով՝ Գերմանիայի քաղաքական գործիչները սարսափով են արձագանքել Եվրոպայում ԱՄՆ զորքերի թվաքանակի հնարավոր կրճատման մասին հաղորդագրությունների վերաբերյալ։ Թերթի տվյալներով՝ Ռամշտայնի և Շտուտտգարտի ռազմաբազաները կարևոր նշանակություն ունեն Վաշինգտոնի համար՝ Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ազդեցություն տարածելու համար։ Մի աղբյուր նշել է, որ զորքերը դուրս բերելու ծրագրերը չեն քննարկվում, սակայն Բեռլինը կարող է զգալիորեն բարձրացնել այդ օբյեկտների վարձավճարը։

Հունվարի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ զորքեր Գրենլանդիա ուղարկելը համարել է շատ վտանգավոր խաղ։ Նա նշել է, որ իրավիճակի սրումը կանխելու համար Դանիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Ֆինլանդիայից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից և Նորվեգիայից ներմուծվող բոլոր ապրանքների վրա կսահմանվի լրացուցիչ 10% մաքսատուրք՝ սկսած փետրվարի 1-ից, և հունիսի 1-ից կբարձրանա մինչև 25%։

 

Send