Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինական բյուրոն հետաքննում է ավելի քան 60 ուկրաինացի պատգամավորի գործունեությունը

Blog Image

Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի ազգային բյուրոն հետաքննում է խորհրդարանի ավելի քան 60 անդամի գործունեություն, «Financial Times»-ին հայտնել է գործակալության քննչական ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ալեքսանդր Աբակումովը։

Բյուրոյի պաշտոնյայի խոսքով՝ սկզբնական շրջանում գործակալությունը կենտրոնացել էր կոռուպցիոն նախկին դեպքերի հետաքննության վրա։ Սակայն մինչև 2022 թվականը կազմակերպությունը բավարար փորձ էր կուտակել՝ կասկածյալներին հանցագործություն կատարելու պահին ձերբակալելու համար։

«Մենք կասեցնում ենք պաշտոնավարող պաշտոնյաների գործունեությունը՝ փոխանակ սպասելու նրանց պաշտոնանկությանը», - նշել է Աբակումովը։

Նա ընդգծել է, որ հետաքննությունների ծավալը որոշակի ռիսկերի է ենթարկում ՆԱԲՈՒ-ն։ Աբակումովը նշել է, որ եթե հետաքննության տակ ներքո պատգամավորների թիվը շարունակի աճել, նրանք կարող են բավարար ձայներ ունենալ՝ Ուկրաինայի օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու համար։

 

Send