Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանն ու Չինաստանը բարտերային սխեմա են կիրառում՝ պատժամիջոցները շրջանցելու համար․ Reuters

Blog Image

Իրանն ու Չինաստանը պատժամիջոցները շրջանցելու համար բարտերային սխեմա են կիրառում, գրել է Reuters-ը։

Այս սխեման թույլ է տալիս Չինաստանին իրանական նավթ գնել միջնորդ ընկերությունների շղթայի միջոցով, մինչդեռ Իրանը ստացված միջոցներն օգտագործում է Չինաստանից դեղամիջոցներ, ավտոմեքենաներ և հեռահաղորդակցության սարքավորումներ ձեռք բերելու համար, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանական երկու բարձրաստիճան աղբյուրի և իրավիճակին ծանոթ ևս երեք անձի։

Նրանց խոսքով՝ առնվազն մեկ դեպքում Թեհրանը ձեռք է բերել նաև հակաօդային պաշտպանության համակարգեր։

Այս կերպ Չինաստանը զեղչով է ձեռք բերում իրանական նավթը, իսկ նրա ընկերություններն ու բանկերը հեռու են մնում Իրանից և դրա հետ կապված պատժամիջոցային ռիսկերից։ Այս մեխանիզմը գործում է առնվազն 2021 թվականից։ Գործակալության աղբյուրների տվյալներով՝ միայն վերջին մեկ տարվա ընթացքում համակարգի միջոցով իրականացվել են 2–2,5 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ գործարքներ։

Reuters-ին չի հաջողվել անկախ կարգով հաստատել կոնկրետ գործարքները կամ աղբյուրների կողմից նշված որոշ ֆինանսական կառույցների գոյությունը։

 

Send