Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«TEDY» նավի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվել ու վիրավորվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Blog Image

Սև ծովում օտարերկրյա բեռնատար «TEDY» նավի վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի երկու քաղաքացիներ, ևս երկուսը վիրավորվել են, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ 

Նավի վրա հարձակումն իրականացվել է սեպտեմբերի 9-ին. անձնակազմի կազմում եղել են նաև Ադրբեջանի քաղաքացիներ։

Միջադեպի հետևանքով զոհվել են Ասլան Ալիեւը և Ասիմ Գասիմովը։ Իմրան Նովրուզովը և Ռաուֆ Ալիեւը վիրավորվել են և հոսպիտալացվել Ուկրաինայի Չոռնոմորսկ քաղաքի հիվանդանոցում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն համակարգում է գործողությունները երկրի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների և շահագրգիռ պետությունների համապատասխան մարմինների հետ։

Նախատեսվում է, որ բուժզննումից և բուժումից հետո վիրավոր քաղաքացիները կվերադառնան Ադրբեջան։ Նախարարությունը նաև քայլեր է ձեռնարկում անհրաժեշտ հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու և զոհվածների մարմինների հետ կապված ընթացակարգերն իրականացնելու ուղղությամբ։

«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանի քաղաքացիներին զերծ մնալ այնպիսի տարածաշրջաններ մեկնելուց, որտեղ ընթանում են ռազմական գործողություններ կամ անվտանգության իրավիճակը մնում է անկայուն, ինչպես նաև այդ տարածքներում աշխատելուց և նման երթուղիներով շահագործվող տրանսպորտային միջոցներում (այդ թվում՝ նավերում) աշխատելուց», - ասված է նախարարության հայտարարության մեջ։

Send