Նիկոլ Փաշինյաը հայտնել է՝ պետք է արվեն կաթողիկոսական տեղապահի ընտրություններ, ընդունվի Հայաստանյայց
առաքելական Սուրբ եկեղեցու նոր կանոնագիրք, որով կհետևեն «հոգևորականի բարեվարքության կանոններին և դրանց ապահովման երաշխիքներին», «եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը» և պետք է կատարեն Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններ։
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է նաև քննարկել Հայաստանի եկեղեցիների մոտ կամ ներսում ՀՀ պետական դրոշ տեղադրելու հարցը։
«Պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարձանագրի կապը «վերին» և «ներքին» պետությունների միջև»,- ասաց Փաշինյանը։
Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ ՊՆ–ն չի մեկնաբանում այս դեպքը, քանի որ դժբախտ պատահարը ծառայությունից դուրս է եղել և ծառայության հետ կապ չունի։
Նախնական տեղեկություններով՝ սպան մահացել է շմոլ գազի թունավորումից։
Վրաստանը համաձայնել է նավթամթերքի մեկանգամյա անվճար տարանցման Ադրբեջանից Հայաստան։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտնել է, որ իր գործընկերներից ստացել է ադրբեջանական վառելիքի անվճար տարանցման հարցում Վրաստանի տարածքով դեպի Հայաստան։ Կողմերը տեղեկացվել են Վրաստանի վարչապետ Կոբախիձեի որոշման մասին։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Վրաստանը պահանջել է մեկ տոննայի համար 92 դոլար վճար։
Ադրբեջանն առաջարկել է հաջորդ «3+3» հանդիպումը անցկացնել Բաքվում, իսկ մյուսը՝ Երևանում։ Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանում հաջորդ հանդիպումը կազմակերպելու գաղափարը հնչել է դեռևս հոկտեմբերին՝ Ստամբուլում այս ձևաչափով բանակցությունների ժամանակ, սակայն Երևանը չի համաձայնել: Սակայն, այժմ «իրավիճակը փոխվել է»:

Русский