Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Դեռ ուր ե՜ք, սպասեք... եկեղեցում հիմն են երգելու, դրոշ են դնելու

Փաշինյանը նոր Կանոնագիրք է ուզում, մշակել ու հրապարակ է նետել եկեղեցու, այսպես կոչված, «նորոգման ճանապարհային քարտեզը», «կառավարությունը ես եմ» իր հայտարարությանը համապատասխան՝ միանձնյա որոշել է՝ ճիշտ կլինի պատարագից առաջ երգեն Հայաստանի հիմնը։

Քաղաքագետ Արա Պողոսյանը մատնանշում է  Փաշինյանի համար արվող պատարագներին 4 եպիսկոպոսների մասնակցությունը։ Սա սրբազաններին իրեն հպատակեցնելու քաղաքականություն է։

 «Բենթլի Սամո» մականվամբ Նավասարդ Կճոյանը մի վայրկյանում իր անունն ու հեղինակությունը մաքրե՞ց, կամ մյուս եպիսկոպոսի անվան հետ կապվող երեխա ունենալու, գումարներ շորթելու պատմությունները հերքվեցի՞ն։ Իհարկե, ոչ։ Բայց քանի որ նրանք ճամբարափոխ եղան, Փաշինյանին այդքանն էլ հերիք է՝ նրանց իր կողքին կանգնեցնելու, ողջագուրվելու համար։

Ամեն ինչ սկսվեց, երբ Փաշինյանն իբր պարզեց, որ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը։

Արա Պողոսյանը սա ևս իրական պատճառները թաքցնող հայտարարություն է համարում։ Բուն նպատակը Հայ եկեղեցին իրեն  ենթարկեցնելու ծրագիրն է։

Դարեր շարունակ Հայ եկեղեցին պետության դեր է կատարել հատկապես, երբ պետականություն չենք ունեցել. հայոց կաթողիկոսները քաղաքական ղեկավարների հետ արտաքին քաղաքականություն են վարել։ Մեր հոգևորականներն են գրել Հայոց պատմությունը, որը ծայրից ծայր քաղաքականություն է։

 Ավելին՝ եկեղեցին, իր առաքելությանը հավատարիմ, պարտավոր է արձագանքել ազգային ինքնության դեմ ոտնձգություններին։ Եվ արձագանքում է ու առաջին հարվածը ստանում հենց պետությունից։

Արա Պողոսյանի խոսքով՝ եկեղեցու վրա քաղաքական իշխանություն հաստատելու հերթական փորձը Փաշինյանի՝ եկեղեցին իբր նորոգելուն ուղղված ճանապարհային քարտեզն է։

 Իսկ առջևում պատարագներից առաջ Հայաստանի հիմնը երգելու, եկեղեցում դրոշ դնելու պարտադրանքին ենք ականատես լինելու։նատես

Send