Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ո՞րն է հակացուցումը սանիտարական ավիացիայով պացիենտին տեղեփոխելու համար. մանրամասնում է բժիշկը

Blog Image

Բժիշկ, ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը գրում է.
«Ո՞ՐՆ Է ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄԸ սանիտարական ավիացիայով պացիենտին տեղեփոխելու համար (լրացում նախորդ գրառմանը)...
Հատուկ բոլոր առողջապահության «փորձագետների», տնօրենների, բժիշկների և այլ հետաքրքրված և իր «հեղինոկավոր» կարծիքը արտահայտողների համար ասեմ՝ սուր իշեմիկ ինսուլտը և կոման ՉԵՆ հանդիսանում հակացուցում սանիտարական ավիացիայի միջոցով պացիենտին տեղեափոխելու համար...
Կարող եք մի քիչ էլ կարդալ, ուսումնասիրել գրականություն կամ ինչ-որ փաստահեն կերպով պատասխանել իմ կողմից առաջադրցած հարցերին, որովհետև ձեր տված «կտերը» որոնք բժշկությունից և առողջապահությունից անտեղյակ մարդկանց տալիս եք՝ իմ պարագայում չեն անցնի:
Հարցերը հետևյալն են՝
Ֆրանսիայից ինչ-որ կերպ (չեն նշում ինչ կերպով, սակայն խիստ կասկածում եմ, որ ռեանիմոբիլով) պացիենտը տեղափախվել է Հունաստան (ըստ պացիենտի հարազատի խոսքերի), այնուհետև Թուրքիայով և Վրաստանով տեղափոխվել է Հայաստան (ըստ պացիենտի հարազատ՝ Աշոտ Շավեշյանի խոսքերի), սակայն Հունաստանում դժվար, թե գտնեն թուրքական (մեքենայի պետական համարանիշները ԹՈՒՐՔԱԿԱՆ են՝ անկախ, թե դա Թուրքիայի ռեանիմոբիլ է, թե կարմիր մահիկի) ռեանիմոբիլ...
1. Արդյո՞ք ավելի վտանգավոր չէր սուր իշեմիկ ինսուլտով պացիենտի տեղափոխությունը ցամաքային ուղիով...
2. Եթե պացիենտի վիճակը ներում էր Հունաստանից հասնել Հայաստան (Թուրքիայով և Վրաստանով)՝ 32-34 ժամ անդադար վարելով, ապա ի՞նչ հակացուցում կար, որ չի կիրառվել սանիտարական ավիացիա և/կամ պացիենտը Հայաստանի սահմանին չի տեղափոխվել Հայաստանի ռեանիմոբիլ և դրանով չի տեղափոխվել Հայաստանի մեջ...
Մի փորձեք ցրել թեման էմոցիոնալ գրառումներով, որովհետև ձեր բերած ոչ մի փաստարկ չի արդարացնում թուրքական շտապ օգնության մեքենայի Հայաստանով շրջելու «ակցիան»... Ի դեպ, ասեմ, որ այդ մեքենան այլ ճանապարհներին էլ է նկատվել (բայց այդ մասին հետո)...
Պացիենտին մաղթում եմ առողջություն, իսկ այս երևույթը արդարացնողներին՝ մի քիչ գիտելիք, որ կարողանան իրենց արածները նորմալ բացատրել և արդարանալ:
Հ.Գ. Եթե դեռ «արդարացումներ» ունեք, ապա պատրաստ եմ թե՛ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ տնօրենի և թե՛ առողջապահության ոլորտի այլ պատասխանատու անձի հետ (չխառնել քարոզիչ-մինյոնների հետ) բանավիճել ցանկացած հեռուստատեսության ուղիղ եթերում և ապացուցել իրենց որոշումների սխալականությունը և պացիենտի կյանքի համար ստեղծած վտանգն, լոգիստիկ անհարմարությունը և հիմնավորել թուրքական շտապ օգնության մեքենայի Երևանում հայտնվելու ատրամաբանական ակցիան...»:

Send