Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ առողջական խնդիր ունի Սամվել Կարապետյանը․ որտե՞ղ է նա գտնվում

Blog Image

Քիչ առաջ հայտարարվեց, որ գործարար Սամվել Կարապետյանին տնից տանում են կրկին ԱԱԾ մեկուսարան։ MediaHub-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշումը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կարապետյանին առողջական խնդիրներից ելնելով տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղից էլ MediaHub-ին հայտնեցին․ «Ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել՝ մեզ համար հույժ կարևոր է բժշկական գաղտնիքը պահպանելու սկզբունքը և անկախ անձի հանրային կարգավիճակից՝ առողջական և բուժման վերաբերյալ տվյալները ենթակա չեն մեկնաբանման»։ 

Հակակոռուպցիոն դատարանի բակում փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնեց, որ Սամվել Կարապետյանը բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբի եւ կորոնավիրուսի դեմ։

Հիշեցնենք, որ գործարար Սամվել Կարապետյանի նկատմամաբ 2025 հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով:

Դատախազությունն այս տարվա առաջին աշխատանքային օրը` հունվարի 5-ին մուտքագրել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի կալանքի ակնհայտ պահանջով, ինչը փաստաբաններն ապօրինի են որակում։ Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և պաշտպանների բողոքները որոշման հրապարակման օր է սահմանվել հունվարի 16-ը:

Send