Երեկ 23.00-ի սահմաններում արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան-Աճառյան խաչմերուկում հարբած վարորդը հայհոյել է կին պարեկին։ Այդ մասին MediaHub-ին պատմել է քաղաքացիներից մեկը, որն ականատես էր եղել միջադեպին։
Նա նաև ասաց, որ քաղաքացին հարվածել է կին պարեկին։
Մենք դիմեցինք ՆԳՆ՝ պարզելու, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել, և մեր հարցին ի պատասխան գերատեսչությունից պատմեցին, որ նախքան միջադեպը երեք մեքենաների մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել՝ «Chevrolet Camaro», «Opel Astra» և BMW մակնիշի մեքենայի մասնակցությամբ։
«Վթար է տեղի ունեցել, և երբ պարեկային ծառայողները մոտեցել են քաղաքացուն, նա հրաժարվել է փաստաթղթեր ներկայացնել ու նույնականանալ։ Այդ ժամանակ սկսել է հայհոյել ոստիկաններին, բայց չի հարվածել։ Դրանից հետո նրան տարել են ոստիկանության բաժանմունք, ոստիկանի պահանջը չկատարելու և նրան հայհոյելու դեպքով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել։ Այդ ընթացքում պարզվել է, որ վարորդը եղել է ոչ սփաթ վիճակում»,- հայտնեցին ՆԳՆ-ից։

Русский