Ուկրաինան համաձայնության է եկել Միացյալ Նահանգների հետ Patriot ՀՕՊ համակարգի համար հրթիռների ամսական բաշխման վերաբերյալ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ Բելգրադում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Արդյո՞ք նրանք մեզ հրթիռներ կհատկացնեն ամեն ամիս: Այո, մենք համաձայնություն ունենք», - ասել է Զելենսկին։
Զելենսկիի խոսքով՝ Միացյալ Նահանգները՝ որպես հակահրթիռային համակարգերի արտադրող, ունի Կիեւի համար անհրաժեշտ հրթիռները, և Ուկրաինան աշխատում է Վաշինգտոնի հետ դրանց մատակարարման ուղղությամբ: Սակայն Ուկրաինայի նախագահը նշել է, որ համաձայնեցված քանակները բավարար չեն լինի Ուկրաինայի ՀՕՊ համակարգի կարիքները բավարարելու համար: Նա հայտարարել է, որ «այդ հրթիռները 2026 թվականին քիչ կլինեն»:
Ապրիլին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի ՀՕՊ համակարգի հրթիռային պաշարները կարող են սպառվել «ցանկացած շաբաթ», իսկ մայիսի վերջին նա խնդրել է Միացյալ Նահանգներին Կիեւին լիցենզիա տրամադրել Patriot հրթիռներ արտադրելու համար: Հուլիսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է տրամադրել նման լիցենզիա, սակայն օգոստոսին ամերիկացիները հայտարարել էին, որ մինչև ձմեռ երկարաժամկետ արտադրության համաձայնագիր չի կնքվի։ Թրամփը նշել էր, որ ԱՄՆ-ն ինքնին Patriot հրթիռների կարիք ունի և չի կարող Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ լրացուցիչ զինամթերքը։ ԱՄՆ Կոնգրեսն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան խորհրդակցություններ են անցկացնում Patriot ՀՕՊ համակարգի արտադրության տեխնոլոգիան Կիեւին փոխանցելու վերաբերյալ։

Русский