Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանը հրթիռային հարված է հասցրել Adnoc նավթագազային ընկերության նավին․ ԱՄԷ

Blog Image

Իրանը հրթիռային հարված է հասցրել Adnoc նավթագազային ընկերության նավին, երբ այն անցնել է Հորմուզի նեղուցով, հաղորդել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությանը։

Հաղորդագրության համաձայն՝ ԱՄԷ-ն դատապարտել է Իսլամական Հանրապետության հարձակումը նավի վրա՝ այն անվանելով «ծովահենություն» առևտրային նավերի նկատմամբ։

ԱԳ նախարարությունը նշել է, որ Իրանը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նավարկության ազատության վերաբերյալ բանաձևը և ջրային ուղիներն օգտագործում է որպես տնտեսական ազդեցության գործիք։ 

Adnoc-ը Աբու Դաբիի պետական ​​նավթային ընկերությունն է և աշխարհի խոշորագույն էներգաարտադրողներից մեկը։ Այն արտահանում է հում նավթ, բնական գազ և նավթամթերք։ Ընկերությունը երեկ հայտարարել է, որ զգալի վնաս է կրել «իր անձնակազմի և գույքի վրա չհրահրված հարձակումներից»։ Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր ընկերության 15 նավերը ենթարկվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակման։ 

Adnoc-ը չի նշել հարձակումների համար պատասխանատու անձանց անունները։

Send