Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Վիքիպեդիա»-ն օգտագործվել է որպես քարոզչական գործիք, ԿՀՎ-ն խմբագրել է հոդվածները․ հարթակի համահիմնադիր

Blog Image

«Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանը օգտագործվել է որպես քարոզչական գործիք, և Կենտրոնական հետախուզական վարչությունը խմբագրել է հոդվածները, գերմանական «Berliner Zeitung» թերթին ասել է հարթակի համահիմնադիր, ամերիկացի ինտերնետային նախագծերի մշակող և փիլիսոփա Լարրի Սենգերը։

«Մենք հաստատ գիտենք՝ շնորհիվ բազմաթիվ ապացույցների. ԿՀՎ-ն արդեն խմբագրել է Վիքիպեդիան։ Եվ «Վիքի-հասարակայնության հետ կապերը» միլիոններ են վաստակել այս խմբագրումներից», - ասել է Սենգերը։

Ըստ նրա՝ լրագրողական հետաքննությունը նաև բացահայտել է, որ «Portland Communications» ընկերությունը խմբագրել է Վիքիպեդիայի հոդվածները՝ կառավարություններին և միլիարդատերերին, այդ թվում՝ Կատարին, Գեյթսի հիմնադրամին և Լիբիայի ինքնիշխան հարստության հիմնադրամին օգուտ տալու համար։

Սենգերի խոսքով՝ Վիքիպեդիան «լի է քարոզչությամբ»։ Սենգերն ընդունել է, որ հարթակը «ներկայացնում է համեմատաբար չեզոք թեմաների լայն շրջանակ, որոնք ներկայացված են ողջամիտ տեսանկյունից»։ «Ընդհանուր առմամբ, ես ուրախ եմ, որ Վիքիպեդիան գոյություն ունի», - ընդգծել է համահիմնադիրը։

Սենգերը հեռացվել է Վիքիպեդիայից 2002 թվականին՝ նախագծի մեկնարկից մեկ տարի անց։ Այդ ժամանակվանից ի վեր նա պարբերաբար քննադատել է առցանց հանրագիտարանը չեզոքության և օբյեկտիվության բացակայության համար։ 2025 թվականին փիլիսոփան հրապարակել էր «Ինը թեզիս Վիքիպեդիայի մասին» մանիֆեստը, որում առաջարկել էր հարթակը բարեփոխելու ծրագիր։

Անցյալ տարի Սանգերի Վիքիպեդիայի հաշիվը անորոշ ժամանակով կասեցվել է «դրա կանոնները խախտելու պատճառով»։

Send