Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Թեթև զգացնել է տվել, լուրջ բան չկա. Զոլաքարի վարչական ղեկավարը՝ երկրաշարժի մասին

Blog Image

Այսօր Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, Զոլաքար և Մադինա համայնքներում 2.7 մագնիտուդով երկրաշարժ է եղել։  Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

«Ուղղակի զգացնել ա տվել, լուրջ բան չկա։ Ես չեմ էլ զգացել, բայց համայնքապետարանում մարդիկ կան, որ զգացել են երկրաշարժը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Զոլաքարի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանը։

Նրա խոսքով՝ գյուղում մարդկանց մեծամասնությունը չի էլ զգացել, ուր մնաց վախ կամ խուճապ առաջացած լինի։

«Ոչ մի բան չի եղել, վնաս, փառք Աստծո, չունենք, ամեն ինչ լավ է։ Գյուղում կիսաքանդ շենքեր էլ չկան, որ ասենք, կարող ա վնասված լինեին»,- ասաց նա։

Send