Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ իրենց տարածքով Հայաստան է ուղարկվելու 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հացահատիկ, սակայն հայկական պաշտոնական կառույցները լռում են։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վաղը նախատեսվում է դեպի Հայաստան ուղարկել բեռները։
Մինչդեռ հայկական կողմը այս տեղեկատվության վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել։
MediaHub-ին էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ այս գործընթացում նախարարությունը մասնակցություն չունի, գործարարներն արդեն անձամբ են կարգավորում հարցը։ Ստացվում է, որ առաջին անգամ՝ անցած տարի հոկտեմբեր ամսին, երբ ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան եկավ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը քաղաքացիների աչքին «թոզ» փչելու համար հպարտորեն հայտարարեց իրավիճակի մասին, և այդ ժամանակ հարցը գտնվում էր իրենց տիրույթում, կամ տեսնելով, թե ինչպես է արձագանքում քաղաքացիների մեծամասնությունը, մտածեցին գործընթացը շարունակել առանց աղմուկի։
Նշենք նաև, որ այս ընթացքում ՀՀ-ից որևէ կարգի ապրանք չի անցել ադրբեջանական սահման։
Էմմա Մարտիրոսյան

Русский