Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Ձև չունես, պիտի հեռանաս. վատ փռած ասֆալտն ու պետական պարտքը չի պատճառը. պիտի գնաս

«Պետական պարտքը շռայլորեն ավելացնելու արդարացումների մասին իշխանությունները հաճախ են խոսում։ Մի նայեք, թե այդ պարտքն ինչքան մեծ է, ուշադրություն դարձրեք, թե այն Համախառն ներքին արդյունքի քանի տոկոսն է կազմում. համեմատում են 2017 թվականի հետ՝ ասելով, թե պետական պարտքը 2017-ի ՀՆԱ-ի հետ համեմատած՝ 59 տոկոս էր, իսկ 2025 թվականին՝ 49 տոկոս։ Բայց արդյո՞ք այս ցուցանիշով կարելի է չափել պետական պարտքի բեռը»,- հարց է տալիս հանրային կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը, ապա հավելում՝ պետական պարտքի գծով տոկոսավճարները հարկային եկամուտների քանի՞ տոկոսն են կազմում. սա է կարևորը։

Իշխանությունները չեն խոսում նաև պետական պարտքի սպասարկման տոկոսներից։

«Ստացվում է՝ մեր հարկերի մեկ երրորդը պետական պարտքի սպասարկման տոկոսները մարելուն է գնում։ Մեր պարտքի կեսը արտաքին պարտք է, այսինքն՝ արտարժույթով է, ուրեմն այն պետք է համեմատվի արտահանման ծավալների հետ։ Դրամով պարտքը շատացնելու բեռը դրվել է տնտեսվարողի վրա։ Հավաքված հարկային մուտքերը, համախառն ներքին արդյունքի հետ համեմատած, 2017 թվականին կազմել են 20,8 տոկոս, իսկ 2025-ին առաջին անգամ կազմել են 24 տոկոս։ Դժվար է ասել՝ սա հարկային բեռի մեծացմա՞ն արդյունք է, թե՞ ստվերի կրճատման»,- նշում է նա։

Ըստ տնտեսագետի՝ փաստ է, որ այս իշխանությունը պետական պարտքը հասցրել է 14 միլիարդ 600 միլիոն դոլարի. ոչ մի իշխանության օրոք այսպիսի ցուցանիշ չի եղել։ Բայց սա ամենակարևորը չէ։

«Փողը, ասֆալտը, նյութականը մի կաևորեք Փաշինյանին հեռացնելու համար»,- հորդորում է Հովհաննես Ավետիսյանը։

Ուստի, Փաշինյանը չի կարող մնալ իշխանության ու չպետք է մնա իշխանության, որովհետև նա հայ ժողովրդին երբևէ ամենամեծ վնասները հասցրած ղեկավարն է։

Send