Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ինչու են մարդիկ հաճախ փքվածություն զգում և ինչպես կարգավորել դա

Blog Image

Ոմանք փքվածության զգացողություն (բժշկական մեկնաբանմամբ` գազերի կուտակում ստամոքսում) ունենում են ամսական մեկ-երկու անգամ, սակայն ոմանց մոտ այդ զգացողությունը կրկնվում է ամեն օր: Healthy food team-ը ներկայացրել է փքվածության 5 հիմնական պատճառն ու դրանք կարգավորելու եղանակները

1. Ածխաջրեր

Լավ չմարսվելու պարագայում ածխաջրերը կարող են փքվածություն առաջացնել: Ալկոհոլը, շաքարավազը և օսլան դրա հիմնական պատճառներն, որոնք պետք է հնարավորինս քիչ օգտագործել կամ փոխարինել:

2. Փորկապություն

Փքվածության պատճառներից մեկը քրոնիկ փորկապությունն է, որի պատճառով գազեր են կուտակվում` խանգարելով մարսողությանը, ինչը կարգավորելու համար ավելի շատ մանրաթելային սնունդ է պետք օգտագործել

3. Լարվածություն

Ստամոքսի խանգարումը կապված է մարդու լարված կենսակերպի, սթրեսի հետ, որի հետևանքով մարսողական գործընթացը կրկին ժամանակին տեղի չի ունենում: Կան նաև խոտաբույսեր, որոնք օգնում են թոթափել լարվածությունը

4. Ջրի քիչ օգտագործում

Ջրի ոչ բավարար քանակի պատճառով ևս փքվածություն է առաջանում, ինչի հետևանքով մի շարք այլ հիվանդություններ են ի հայտ գալիս:

5. Արագ ծամելը

Փքվածություն առաջանում է չափազանց արագ ջուր ըմպելիս կամ ուտելիս: Սնունդը պետք է ընդունել լավ ծամելուց հետո միայն, որպեսզի մարսողության գործընթացն արագ կատարվի:

Send