Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Սև ծովում անօդաչու թռչող սարքը հարձակվել է թուրքական տանկերի վրա

Blog Image

Անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է թուրքական «Ալտուրա» տանկերի վրա, որը տեղափոխել է հում նավթ, գրել են թուրքական ԶԼՄ-ները։

Նավը ճանապարհորդել է Ռուսաստանից ու տեղափոխել է 140,000 տոննա նավթ։

Նավատարը հարձակման է ենթարկվել Բոսֆորի նեղուցից 15 ծովային մղոն հեռավորության վրա։ Անօդաչու թռչող սարքի հարվածը հզոր պայթյուն է առաջացրել։ Ըստ առկա տեղեկությունների՝ վնասի հետևանքով ջուր է արտահոսել նավի շարժիչային սենյակ։ Նախնական տեղեկություններով՝ վիրավորներ չկան։

Նավթատարին օգնելու համար ուղարկվել են Ափամերձ անվտանգության ծառայությունը, Ափային պահպանությունը և փրկարարական նավ։

Send