Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Աբու Դաբիում երկու մարդ է զոhվել խոցված հրթիռի անկման հետևանքով

Blog Image

Աբու Դաբիում երկու մարդ է զոհվել խոցված հրթիռի անկման հետևանքով, հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունները։

«Աբու Դաբիի իշխանությունները զբաղվել են Սվեյխան փողոցում բալիստիկ հրթիռի հաջող որսից հետո ընկած բեկորների հետևանքով առաջացած միջադեպով։ Արդյունքում երկու մարդ, որոնց ինքնությունը դեռևս պարզված չէ, զոհվել է, իսկ երեքը՝ վիրավորվել», - ասվում է հայտարարության մեջ։

Բեկորները նաև վնասել են մի քանի տրանսպորտային միջոցներ։

Ավելի վաղ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրի հակաօդային պաշտպանությունը և ինքնաթիռները հետ են մղում Իրանից արձակված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով համատեղ հարձակումը։

Send