Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Հեռախոսազրույց է նախատեսված։ Այն տեղի կունենա շատ շուտով»,- ասել է նա Մերիլենդում լրագրողներին։

Թրամփն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք նա իր ռուս գործընկերոջ հետ քննարկել է Իրկուտսկի մարզում հայտնաբերված վարակի դեպքը։

Հոկտեմբերի 4-ին «Ռոսպոտրեբնադզորը» հայտնել էր, որ Իրկուտսկի մարզում՝ մասնավորապես Իրկուտսկ և Շելեխով քաղաքներում, սանիտարահամաճարակային իրավիճակը կայուն է։ «Միջոցառումների համալիր է կազմակերպվել և իրականացվել Սիբիրի և Հեռավոր Արևելքի՝ ժանտախտի դեմ պայքարի իրկուտսկյան ինստիտուտի աշխատակցի հիվանդության դեպքից հետո, ում մոտ ախտորոշվել էր անհայտ ծագման թոքաբորբ»,- նշել էր «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։

Send