Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Բաքուն և Երևանը պետք է որոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ

Blog Image

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է որոշեն «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում արտգործնախարարների հաջորդ հանդիպման անցկացման վայրը, իսկ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել․ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքիմն գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Բաքուն և Երևանը պետք է որոշեն, թե որտեղ կկայանա «3+3» ձևաչափին մասնակցող երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումը։ Մենք պատրաստ ենք մեր գործընկերներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել»,- գործակալությանը հայտնել է Կալուգինը։

Կալուգինը նաև նշել է այդ ձևաչափի շրջանակում գործնական համագործակցության ընդլայնման մասին։ Մասնավորապես, հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF) շրջանակում մեկնարկել է «3+3» ձևաչափի փորձագիտական ​​ուղղությունը, որին ներգրավված են տարածաշրջանի բոլոր վեց երկրների, այդ թվում՝ Վրաստանի քաղաքական վերլուծաբանները։

«Էներգետիկ համագործակցությանը նվիրված՝ այս ձևաչափով առաջին հանդիպումը նախատեսված է անցկացնել հոկտեմբերին Մոսկվայում՝ «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային ֆորումի շրջանակում»,- հստակեցրել է դիվանագետը։

Send