Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հուսիներ) հարձակվել է Ադենի միջազգային օդանավակայանի վրա։
Եմենի օդանավակայանի տարածքում երկու բալիստիկ հրթիռ է ընկել։ Դրանցից մեկն ընկել է թռիչքուղու մոտակայքում։
Հարձակման պատճառով Կահիրեից ժամանող չվերթն ուղղորդվել է դեպի Սաուդյան Արաբիա։ Ուղևորներ և օդանավակայանի անձնակազմը տարհանվել են։ Նախնական տվյալներով՝ զոհեր կամ վիրավորներ չկան։
Հարձակման են ենթարվել նաև Սաուդյան Արաբիայի Աբհա օդանավակայանը և Խամիս Մուշայթ ավիաբազան, Էր-Ռիադի Քինգ Խալիդ օդանավակայանը։

Русский