Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ

Blog Image

Գիշերը Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, զոհվել է երկու մարդ։

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ վնասվել են ոչ բնակելի շինություններ, գրասենյակներ ու պահեստներ Օբոլոնսկի, Շեւչենկովսկի և Պոդոլսկի շրջաններում։ Դարնիցկի շրջանում գարաժային կոոպերատիվ է այրվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել են երկու զոհի մարմիններ, ևս երկու մարդ փրկվել է։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Կիեւում և Ուկրաինայի վեց մարզերում այն օբյեկտներին, որոնք ներգրավված են եղել «Ֆլամինգո» համակարգերի և անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։

Գիշերվա ընթացքում ռուսական ուժերը հարվածներ են հասցրել նաև Օդեսայի մարզի նավահանգստային ու նավանորոգման ենթակառուցվածքներին, Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող նավերին։

Գիշերվա ընթացքում ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը ռուսական մարզերի երկնքում խոցել են ուկրաինական 311 անօդաչու թռչող սարք։

Send