«Ալ Ջազիրան» առաջին անգամ ցուցադրել է Իրանի կողմից ամերիկյան, 1.1 միլիարդ դոլար արժողությամբ ռադարի վրա հարձակման հետևանքները։
Ըստ լուսանկարների՝ սա Կատարի «Ալ Ուդեյդ» ավիաբազայի «AN/FPS-132» վնասված ռադարն է, որն ԱՄՆ-ի վաղ նախազգուշացման համակարգի հիմնական բաղադրիչն է։
Մոտ 1.1 միլիարդ դոլար արժողությամբ ռադարը կարող է հետևել բալիստիկ հրթիռներին մինչև 5000 կմ հեռավորության վրա և կարևոր տվյալներ է փոխանցում հակահրթիռային պաշտպանության համակարգերին, այդ թվում՝ THAAD-ին և Patriot-ին։

Русский