Իսրայելի ռազմական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել հարավային Լիբանանի Ջեբշիթ և Քֆարսիր քաղաքներին, հաղորդել է «Ալ Ջազիրա»-ն։
Լիբանանի ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ այսօր ավելի վաղ Նաբաթիե շրջանի Մայֆադուն քաղաքի բնակելի շենքի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է 3 մարդ։
«Հըզբոլլահ» զինյալ խմբավորումը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի պաշտպանության բանակի Յաարա զորանոցի վրա, հյուսիսային Իսրայել։
Կադրերն այստեղ

Русский